Ծրագրավորող Ջեյսոն Մայեսը ստեղծել է սկրիպտ, որը հնարավորություն է տալիս մարդկանց ռեալ ժամանակում հեռացնել տեսանյութից: Սկրիպտը առանց այլ ծրագրերի կամ տեխնիկական սարքերի կարողանում է շարժվող առարկան հեռացնել՝ ֆոնը թողնելով նույնությամբ:

 

Տեխնոլոգիան դեռևս թեստային ռեժիմում է, սակայն հնարավոր է այն ստուգել  բրաուզերում։ Անհրաժեշտ է միայն բացել էջը և միացնել WEB տեսախցիկը՝ տեսագրելու հնարավորություն տալով նրան: