Բրիտանացի երիտասարդ մաթեմատիկոս Անեշ Պոպատը ստեղծել է աշխարհում առաջին առողջարար շոկոլադը, որը կօգնի նվազեցնել քաշը։ Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին, The Chocolatier անվանումը ստացած շոկոլադի մի սալիկը պարունակում է 20 կալորիա։
25-ամյա Պոպատի հավաստմամբ՝ այն հիանալի այլընտրանք է այն շոկոլադասերների համար, ովքեր ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն, սակայն չեն կարողանում հրաժարվել իրենց «թուլությունից»։
Ներկայում The Chocolatier-ն վաճառվում է Լոնդոնի 5 աստղանի հյուրանոցներում միայն։ Դրա բաղադրության մեջ չկան գիրացմանը նպաստող այնպիսի մթերքներ, ինչպիսին են՝ կարագը, սերուցքը, ժելատինն ու ձուն։