Բրիտանական հանրահայտ Goldgenie ոսկերչական ընկերությունը, որն առավելապես զբաղվում է տարատեսակ բջջային գաջեթների լյուքսային ձևավորմամբ, վերջերս իր Solid Gold Superstar շքեղ հավաքածուն համալրել է iPhone-ի 2 հոյակապ մոդելներով։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով LuxPlanet-ին, նորույթները ստացել են Superstar iPhone 5 և Superstar Ice iPhone 5 անվանումները։ Դրանց երկուսի կորպուսը պատրաստված է 18 կարատանոց, 200 գրամ քաշով ոսկուց։ Իսկ Superstar Ice iPhone 5-ը զարդարված է 5.5 կարատանոց 364 ադամանդներով։
Երկու մոդելներն էլ տրվում են թանկարժեք կաղնու փայտից պատրաստված տուփով, Apple EarPod ականջակալներով և այլն։ Լյուքս դասի սմարթֆոններից Superstar iPhone 5-ինը կազմում է 75 200 դոլար, իսկ Superstar Ice iPhone 5-ինը ՝ 106 հազար դոլար։