Անգլիացի Դեվիդ Աթենբորուն, նկարահանումներ իրականացնելով Աֆրիկայի վայրի բնության գրկում, նախկինում մարդկությանն անհայտ միջատների նոր տեսակներ է հայտնաբերել, գրում է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին:

Մահացու խայթոց ունեցող կատաղի կարիճներ, քիմիական նյութեր ժայթքող բզեզներ, իրենց զոհի մարմնում բնակվող միջատներ և այլ նորահայտ միջատները համալրում են Աֆրիկայի կենդանական աշխարհը:

Դեվիդ Աթենբորուն 3D ստերեոսկոպիկ տեսախցիկների միջոցով կարողացել է նկարահանել միջատների թագավորությունը ներկայացնող ամենատարբեր չափերի կենդանիներ՝ հազիվ մեկ միլիմետր երկարություն ունեցող անողնաշար միջատներ, աշխարհի ամենամեծ միջատը՝ Goliath Beetle-ը, որը հայտնի է «Կրակող բզեզ» անվանումով, քանի որ այն հաճախակի թունավոր նյութեր է ժայթում բերանից, և այլն:

Մյուս կենդանին, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում, միկրո-գիշատիչների շարքին դասվող ուտիճն է, որը տարածվել է արևմտյան Ավստրալիայից: