Ալինա Կաբաևան բավականին կոշտ է արտահայտվել Քսենյա Սոբչակի հասցեին. «Դուք կարծում եք նա մտածո՞ւմ է ժողովրդի մասին, ցավո՞ւմ է նրանց համար: Ոչ մի նման բան: Նա մտածում է փառքի և մեծ փողերի մասին: Նա կդավաճանի ցանկացածին, կքայլի նրանց դիերի և ոսկորների վրայով, միայն թե ամեն անկյունում խոսեն իր մասին: Իմ կարծիքով նա հոգեկան հիվանդ է: Այլ կերպ մեկնաբանել նրա պահվածքը ես չեմ կարող»:
Ի դեպ, գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Քսենյա Սոբչակը խոստովանել է, որ իրեն համարում է «ամուսնական զույգի ընկերուհի» և հայտարարել է, որ գիտի' մասնավորապես ով է նախաձեռնել ամուսնալուծությունը: Սկանդալային հաղորդավարուհու խոսքով' պաշտոնապես ամուսնալուծվելը Լյուդմիլա Պուտինայի ցանկությունն է: