Մամլո ասուլիսով «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց այս տարվա ֆիլմերի ծրագրի մրցութային բաժինը և ժյուրիի կազմը:
Այս տարի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
Ասուլիսի բանախոսներն էին Միքայել Ստամբոլցյանը («Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն), Արա Խանջյանը («Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ փոխտնօրեն), Արամ Շահբազյանը (կինոռեժիսոր, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար) և Րաֆֆի Մովսիսյանը (կինոքննադատ, Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ղեկավար):
Շարունակությունը՝ այստեղ: