Համացանցում հայտնվել են Շակիրայի լուսանկարները՝ «Elle» ամսագրի համար արված:

Ամսագրի այդ համարում երգչուհին պատմել է՝ ինչքան է իր կյանքը փոխվել առաջնեկի ծնունդից հետո: «Ես դեռ փորձում եմ հասկանալ եւ գիտակցել՝ ինչ է ինձ հետ տեղի ունեցել: Այնպիսի տպավորություն է, կարծես թե ինձ համար նոր կյանք է սկսվել»,- անկեղծացել է երգչուհին: Շակիրան խոսել է նաեւ իր եւ ամուսնու հարաբերություններից՝ նշելով, որ զույգերից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական տարածությունը: «Նա ունի իր սեփական աշխարհը, որը ինձ եւս վերաբերվում է, հենց դա էլ բերում է ընտանեկան ներդաշնակության»,-խոստովանել է երգչուհին:

600x580600x580600x580