Լուրեր են շրջանառվում, թե երգչուհի Բեյոնսեն այնքան էլ լավ չի վերաբերվում Քիմ Քարդաշյանին, և դա այն դեպքում, երբ նրա ամուսինը՝ Jay-Z-ին, վաղուց ընկերություն է անում Քարդաշյանի սիրելի Քանյե Ուեսթի հետ։ Բեյոնսեն կարծում է, որ Քիմը մեծամիտ է և անճաշակ, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Եվ որպես լավ վերաբերմունքի նշան՝ Բեյոնսեն նրան շքեղ նվեր է արել, գրում է tert.am-ը` հղում տալով loveradio.ru-ին։

Բեյոնսեն Քիմի ապագա երեխայի համար Carla Monchen ընկերության մանկական աթոռ է նվիրել, որը զարդարված է Swarovski բյուրեղներով։ Սա իսկապես թագավորական նվեր է, քանի որ աթոռն արժե 12 հազ. դոլար։ Նշվում է նաև, որ Բեյոնսեի դուստրը նույնպես ունի այս աթոռից։

Քիմն ուրախությամբ է ընդունել նվերը։ Նա որոշել է, որ իր դուստրը պետք է ունենա ամեն ինչի լավագույնը և ամենաշքեղը։ Նա արդեն գնել է անկողին՝ 4 հազ. դոլարով։