Աստղագիտության Հավայան համալսարանն առաջարկում է 75 մետրանոց աստղադիտակ կառուցել Մեքսիկայի ամենահյուսիսային նահանգում՝ Ստորին Կալիֆոռնիայում: Նրանք պնդում են, որ նման սարքը հնարավորություն կտա դիտել գալակտիկաներ, որոնք գտնվում են մինչև 70 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, գրում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին ռուսական ծառայությունը:
Ամերիկացի գիտնականների խումբը փորձում է օտարերկյա ներդրողներին համոզել, որպեսզի նրանք 1 միլիարդ դոլարի ներդրում կատարեն նորագույն աստղադիտակի կառուցման գործում, որը նախատեսված է այլմոլորակայինների գտնելու համար: Գիտնականները նշում են, որ աստղադիտակի կառուցումը կտևի 5 տարի:
Հավայան համալսարանի աստղագետ Ջեֆ Կունը բացատրել է, որ նախատեսվում է օգտագործել գերբարակ հայելի, որի միջոցով նույնիսկ Երկրից հսկայական հեռավորության վրա հնարավոր կլինի տեսնել կենդանի արարածների կողմից արձակվող ջերմային էներգիան:
Գիտնականները որպես աստղադիտակի հնարավոր տեղ են դիտարկում San Pedro Martir լեռնային շրջանը:
Սակայն պետք է նշել, որ այլմոլորակային քաղաքակրթությունները պետք է լինեն բավականին զարգացած, որպեսզի Կունի թիմը կարողանա հայտնաբերել Երկիր մոլորակից նկատելի ջերմային ալիքները: