Ֆրանսիացի մի խումբ գիտնականներ հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները, որոնք ապացուցում են, որ տղամարդկանց գրավում են առաջին հերթին իրենց արտաքնապես նման լեդիները: Նմանությունը նախեւառաջ վերաբերում է դեմքին, օրինակ՝ աչքերի գույնը, շուրթերի կտրվածքը կամ այտի փոսիկը…
Այնպես որ, եթե անգամ Ձեզ թվում է, որ տղամարդուն գրավել եք հումորի զգացումով կամ, ասենք, սպորտի հանդեպ հետաքրքրությամբ, համոզված եղեք, որ նա Ձեր դեմքին փնտրել է իր սեփական դիմագծերը… Եթե, իհարկե, Դուք նրան իսկապես դուր եք գալիս:
Հետազոտողները փորձի մասնակիցներից յուրաքանչյուրին խնդրել են ընտրել սեղանին դրված լուսանկարներից նրանք, որոնցում պատկերված են ամենագրավիչ կանայք: Ամեն 10 տղամարդուց 8-ի ընտրությունը կանգնել է հենց այն կնոջ վրա, որը, ըստ հետազոտողների, ամենից շատ է նման նրան դիմագծերով:
Այնուհետեւ ուսումնասիրվել են նաեւ ավելի քան 10 տարի միասին ապրող զույգերի դիմագծերը, եւ հետազոտողներն ակնհայտ ապացույցներ են բերել, որ նրանք շատ ընդհանրություններ ունեն:
Այն հարցին, թե արդյոք օրինաչափությունը գործում է միայն տղամարդկանց դեպքում, գիտնականները պատասխանել են, որ կանայք տարբերվում են իրենց զույգի ընտրության հարցում այնքանով, որ առաջին տեղում չեն դնում արտաքին հատկանիշները, ինչպես որ տղամարդկանց մեծ մասը…