Բրիտանական Got Talent-ի եզրափակիչն ավարտվել է սկանդալային միջադեպով: Richard and Adam դուետի ելույթի ժամանակ բեմ է դուրս եկել սևահեր մի աղջիկ, ով սկսել է ձվեր նետել հայտնի պրոդյուսեր Սայմոն Կոուելլայի վրա, ով հանդես էր գալիս որպես ժյուրի: Անկարգություններ անողը հանրահայտ ջութակահարուհի Նատալի Հոլտն է եղել, հաղորդում է tert.am-ը՝ հղում տալով Вести.ru-ին, որն էլ իր հերթին հղում է կատարում Mirror-ին:

Բրիտանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա ասել է, որ այս ձևով ցանկացել է բողոքել Սայմոն Կոուելլայի պրոդյուսերական գործունեության դեմ: Սակայն ջութակահարուհին շուտով պաշտոնական հայտարությամբ է հանդես եկել, որում ներողություն է խնդրել պրոդյուսերից, իսկ իր արարքը որակել է որպես հիմարություն:

Հետաքրքիր է, որ Հոլտն իր հաջողությունների մեծ մասին հասել է հենց Կոուելլայի միջոցով, ով հանդիսանում է Got Talent-ի պրոդյուսերը: Բացի այդ հարձակման «զոհը» հումորով է մոտեցել կատարվածին և Twitter-ի իր էջում գրել է. «Երեկ ես ասում էի, որ ձվեր չեմ սիրում: Այսօր ես հասկացա, որ իսկապես չեմ սիրում»: