1. Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում, քան կանայք: Տղամարդիկ ավելի շատհիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում մինչև որոշում կայացնելը, իսկ կանայքհիմնականում գործում են ինտուցիայով, կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով:

2. Հիմնվելով մտավոր տեստերի արդյունքների վրա, որոնք երբևէ անցկացվել են, գիտնականները հայտնում են, որկանայք ավելի բարձր IQ ունեն, քան տղամարդիկ:

3. Կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նամանավանդ նույն սեռի մարդկանց դեմքերը:

4. Տղամարդիկ ավելի շատ են հակված օգելու, քան կանայք:

5. Կանայք ավելի վատատես են, երբ սպասում են իրենց աշխատանքային արդյունքին, քան տղամարդիկ:

6. Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հաջողության հասնել ամեն ինչում, մինչդեռ շատ տղամարդիկ այդպես չենմտածում:

7. Կանայք ավելի վախկոտ են և ավելի նյարդային, քան տղամարդիկ:

8. Կանայք երկու անգամ ավելի շատախոս են, քան տղամարդիկ, հաշվել են, որ տղամարդիկ միջինում խոսում են 12,500 , իսկ կանայք 25,000 բառ օրական:

9. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն 7 վայրկյանը մեկ:

10. Կանանց ուղեղը ավելի լավ է յուրացնում կարդալու ընթացքում նկարագրված կամ վերբալ հույզերը, դրա համար էլ շատ կանայք ասում են, որ տղամարդիկ մինչև չտեսնեն իրական արցունքները, չեն հավատա, որ մի բան այն չէ: Դրա համար էլ կանայք լացում են 4 անգամ ավել, քան տղամարդիկ: