Դերասան Հովակ Գալոյանը ծնվել է 1924թ. հունիսի 9-ին Երևանում:
1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և նույն թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում' «Օտար ափեր», «Իլյա Գոլովին», «Ընտանիք», «Հրաշալի գանձ», «Լուսաբաց Մոսկվայի վրա», «Ծուռ հայելիների թագավորությունը», «Արևի զավակները», «Արքա Լիր», «Ժայռ», «Թեհրան», «Խաչատուր Աբովյան», «Նամուս», «Օթելլո», «Մի խուլ նրբանցքում», «Նույն հարկի տակ», «Սրտի արատ», «Աղվեսն ու խողողը», «Քո սրտի կրակը», «Երկու գույն», «Դեպի ապագան», «Վարդանանք», «Ուրիշի երեխան», «Անունը անհայտ է», «Ապուշը», «Արտավազդ և Կլեոպատրա», «Իմ բարեկամ», «Մայրամուտից առաջ», «Ավազակներ», «Ավերված քաղաքի առասպելը», «Դատավորը», «Քանդած օջախ», «Խաթաբալա» և այլն:
Նկաահանվել է ֆիլմերում' «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Լեգենդ ծաղրածուի մասին» (1979թ.), «Ձորի Միրոն» (1980թ.): 1978թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Մահացել է 1992թ. հունիսի 26-ին Երևանում: