«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի օրինակին հետևելով, սկսել է աշխատանքի գնալ ուղղաթիռով՝ մոսկովյան ճանապարհներին խցանումներից խուսափելու համար։
Կառավարության հետ հունիսի 7-ին կայացած խորհրդակցությունից հետո Պուտինն առաջին անգամ օգտվել է Կրեմլի տարածքում կառուցված ուղղաթիռային հարթակից։
Հեղինակավոր Forbes-ի ռուսական ծառայությունը որոշել է պարզել, թե ընդհանրապես որ երկրների առաջին դեմքերն են օդային տրանսպորտի այս տեսակից օգտվում և ումն է ավելի թանկ»-գրում է tert.am-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին՝ Ми-8
Անձնակազմը՝ 3 մարդ
Մոտավոր արժեքը՝ 8,2 մլն դոլար
Ми-8-ը խորհրդային ուղղաթիռ է՝ ստեղծված 1960-ականների սկզբին։ Պուտինը միմիայն այս ուղղաթիռով է թռչում՝ չնայած ռուս չինովնիկների համար գնված իտալական AgustaWestland ուղղաթիռների։ Այս ուղղաթիռով է թռչում նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա՝ VH-3D
Անձնակազմը՝ 2 օդաչու և 2 օպերատոր
Մոտավոր արժեքը՝ 6,4 մլն դոլար
Սա հայտնի Sikorsky S-61 Sea King-ի ձևափոխված տեսակն է, որն արտադրվում է ամերիկյան Sikorsky Aero Engineering Corporation-ի կողմից 1961 թվականից։
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ՝ AgustaWestland AW139
Անձնակազմը՝ 1-2 մարդ
Մոտավոր արժեքը՝17 մլն դոլար
Յանուկովիչը թռչում է իտալական AgustaWestland АW139 ուղղաթիռով։ Սա, հավանաբար, ամենաթանկարժեք ուղղաթիռն է, որոնցով թռչում են պետությունների ղեկավարները։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել՝ Super Puma 332
Անձնակազմը՝ 2-3 մարդ
Մոտավոր արժեքը՝ 15 մլն դոլար
Գերմանիայի կանցլերն օգտագործում է Eurocopter ընկերության Super Puma 332 տիպի ուղղաթիռ։ 2011-ի մարտին Մերկելի ուղղաթիռը հազիվ է փրկվել կործանումից՝ շարժիչի խափանման պատճառով։ Այդ ժամանակ կանցլերն օդանավում չի եղել։
Էլիզաբեթ 2-րդ թագուհի՝ VIP S-76C++
Անձնակազմը՝ 2 մարդ
Մոտավոր արժեքը՝ 7,9 մլն դոլար
Ամերիկյան Սպիտակ տանից բացի, Sikorsky-ն 1950-ականներից սպասարկում է նաև Անգլիայի թագուհուն։
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշներ՝ Sikorsky S-70-A-30
Անձնակազմը՝ 2 մարդ
Մոտավոր արժեքը՝10 մլն դոլար
Էլիզաբեթ 2-րդի համեմատ՝ Արգենտինայի նախագահը թռչում է սովորական, այլ ոչ Sikorsky-ի VIP մոդելով։ Այս մոդելի ուղղաթիռներն արտադրվում են 1977-ից և լայն կիրառում ունեն Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Չինաստանի, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների բանակներում։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ՝ Super Puma 332
Անձնակազմը՝ 2-3 մարդ
Մոտավոր արժեքը՝ 15 մլն դոլար
Ֆրանսուա Օլանդը, ինչպես և Գերմանիայի կանցլերը, թռչում է Eurocopter ընկերության արտադրանքով։
Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջի՝ AgustaWestland AW101
Անձնակազմը՝1-2 մարդ
Մոտավոր արժեքը՝ 21-25 մլն դոլար
Հնդկաստանի կառավարությունը 2009-ից իտալական AgustaWestland-ից պատվիրել է 12 ուղղաթիռ, որոնցից մեկով էլ թռչում է Հնդկաստանի նախագահը։
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետո՝ Super Puma 332
Անձնակազմը՝ 2-3 մարդ
Մոտավոր արժեքը՝15,5 մլն դոլար
Մեքսիկայի նախագահին սպասարկում են գերազանցապես Super Puma 332-ները։ 2011-ի նոյեմբերին դրանցից մեկը կործանվեց Մեխիկո նահանգում, որը խլեց 8 մարդու կյանք, այդ թվում՝ երկրի ներքին գործերի նախարարի։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարի՝ Bell 412
Անձնակազմը՝ 1-2 օդաչու
Մոտավոր արժեքը՝ 6,7 մլն
Պակիստանի նախագահը թռչում է ամերիկյան Bell Helicopter արտադրողի VIP արտադրանքով։