
ԱՄՆ Սիեթլ նահանգի բնակչուհի Նավենա Շայնը բավականին հեռու է գնացել իր հետաքրքրության մեջ. նա հրաժարվել է սննդից՝ փոխարինելով այն արևային լոգանքներով։ Նա արդեն դիմացել է մեկ ամիս և պատրաստվում է շարունակել կես տարի, հայտնում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին։
60-ամյա ամերիկուհին որոշել է ստուգել իր օրգանիզմը։ Տեսաձայնագրություններում, որոնք նա պարբերաբար տեղադրում է համացանցում, կինն ասում է, որ չի պատրաստվում զարմացնել գիտնականներին, այլ փորձը անձամբ միայն իր համար է։
Ամերիկուհին պատմում է, որ նիհարել է 9 կգ, երբեմն քաղց է զգում, սակայն դա շատ արագ անցնում է։
Համացանցի օգտատերերը քննադատել են Շայնի գործողությունները՝ կարծելով, որ սննդի բացակայությունից նա շուտով կմահանա։ Անձամբ Նավենան համաձայն չէ այդ կարծիքի հետ. նա կարծում է, որ արևով սնվելը նրան կօգնի դառնալ ավելի լավը։
Այդ քայլին դիմել նրան ոգևորել է ոչ ավանդական բժշկության ուղղությունը, որի դեպքում մարդիկ պարզապես հրաժարվում են ցանկացած տեսակի ուտելիքից։