Դերասանուհի Անի Երանյանը, ով հեռուստադիտողների կողմից սիրվեց «Գեներալի աղջիկ» սերիալից, տևական ժամանակ է Մոսկվայում էր: Բացի հանգստանալուց, Անին նաև զբաղվում էր քաղաքացիություն ստանալու հարցերով: Այժմ նա Երևանում է և պատրաստվում է նոր ուժերով անցնել գործի. «Նոր առաջարկներ ունեմ, որոնց պատճառով էլ վերադարձա, բացի դրանից պետք է նեկայացման փորձերի մասնակցեմ»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Անին: Դերասանուհին չցանկացավ մանրամասնել նոր առաջարկները, քանի որ դեռ իր համաձայնությունը չի տվել, միայն նշեց, որ դրանք կապ ունեն իր մասնագիտության հետ:
Շարունակությունը՝ այստեղ: