Պոնչիկների այս նոր բաղադրատոմսը կհետաքրքրի բոլոր այն լեդիներին, ովքեր կուզենան զարմացնել իրենց հերթական խոհարարական ձեռքբերումով: Պոնչիկները պատրաստելու համար առանձնապես շատ ժամանակ ու եռանդ Ձեզնից չի պահանջվի:

Բաղադրությունը՝

500 գրամ ալյուր

1 ճաշի գդալ չոր խմորիչ

1 բաժակ կաթ

100 գրամ կարագ

6 ճաշի գդալ շաքարավազ

2 հատ ձու

0,5 թեյի գդալ աղ

500 մլ արեւածաղկի ձեթ

Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը.

Խմորիչը լուծեք տաք կաթի մեջ, ավելացրեք ալյուրն (150 գրամ) ու շաքարավազն եւ լավ խառնեք: Խմորը դրեք տաք տեղ՝ 25-30 րոպե: Այնուհետեւ ավելացրեք մնացած ալյուրը, ձուն, կարագը, աղը եւ լավ խառնեք: Խմորը ծածկեք սրբիչով եւ նորից դրեք տաք տեղում՝ թողնելով՝ անցնի 1 ժամ: Հետո խմորը բաժանեք մասերի, ալյուրի մեջ հունցելով՝ ստացեք՝ կլորավուն գնդեր՝ 1 սմ հաստությամբ, կարելի է նաեւ պոնչիկների տեսքը ստանալ հատուկ կաղապարների օգնությամբ: Ստացված պոնչիկները տապակեք արեւածաղկի ձեթի մեջ ՝ 30 րոպե եւ ամեն կողմից: Վերջում վրան լցրեք շաքարի փոշի: Հաճելի համտեսում: