Իսպանական Բարսելոնա քաղաքում բացվել է աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող 90 դիմանկարներից բաղկացած ցուցահանդեսը, որն ընդգրկում է նկարչի 77 տարվա ստեղծագործական կյանքը։
Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Euromag-ին, այս միջոցառումը ճանաչվել է Պիկասոյի դիմանկարների խոշորագույն ցուցադրությունը։ Ներկայացված բոլոր կտավներն արվել են 1895-1972թթ. ընթացքում, որոնցից ամենաառաջինը Պիկասոն ստեղծել է 13 տարեկանում։
Բացի գեղագիտական արժեքից, ցուցադրությունն արտացոլում է Պաբլո Պիկասոյի անցած գրեթե ամբողջ ուղին։ 90 դիմանկարները ներկայացվել են ոչ միայն ժամանակագրական, այլ նաև կոնցեպտուալ կարգով։
Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 1-ը։