23-ամյա չեխուհի Ալեքանդրա Կինովան կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է բերել չորս տղայի և մեկ աղջկա: Այդ մասին հայտնել են Պրահայի Մոր և Մանկան խնամքի կենտրոնից: Բժիշկներն ասել են, որ մայրը և երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Երեխաների հայրը ներկա է գտնվել ծննդաբերության ընթացքին:
Զույգն արդեոն մեկ որդի ուներ: Տղաներին անվանել են Դենիել, Միշել, Ալեք և Մարտին, իսկ աղջկան' Թերեզկա:
Ընտանիքը մինչև երեխաների ծնունդը չի իմացել նրանց սեռը: Գլխավոր բժիշկ Զբինեկ Ստրանակն ասել է, որ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների:
Նա նշել է, որ երեխաները առողջ մեծանալու 95% հնարավորություն ունեն: