«Լինում են պահեր, երբ էմոցիաներս կուտակվում են, ու որոշում եմ դրանք համերգների տեսքով արտահայտել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է երգչուհի Նարինե Դովլաթյանը: Երգչուհին վերջին շրջանում հաճախ համերգներ է տալիս երևանյան երաժշտական ակումբներում, որտեղ, բացի իր երգերը կատարելուց, երգում է նաև coverner' Սիայի, Սթիվի Ուանդերի, Սթինգի և այլոց երգացանկից: «Ուրախ եմ, որ արդեն կան մարդիկ, ովքեր սիրում ու սպասում են ինձ: Առաջիկայում սպասվում են նաև նոր համերգներ, բայց այս պահին չեմ կարող հստակ ասել՝ երբ և որտեղ: Բոլոր նորությունների մասին կիսվում եմ Facebook-ի իմ էջի միջոցով»,- ասում է Նարինեն: Երգչուհին ունի նաև նոր երգ, որը հասցրել է արդեն համերգների ժամանակ կատարել. «Երգը կոչվում է՝ «Cactus», հեղինակը Կարեն Գրիգորյանն է: Երգն ի սկզբանե սիրո մասին էր և մի փոքր էլ տխուր, բայց որոշեցինք փոփոխել միտքը, և վերնագիրն էլ դրեցինք «Cactus»: Երգն էթնո-ջազ ոճում է և իրականում այն սիրո մասին է, երբ սիրում ես, բայց երբեմն ստիպված ես լինում կակտուսի նման ծակել, որ սերը դրանից ավելի երկարի ու երբեք չվերջանա»: Նարինեի խոսքով' երգն անպայման կունենա տեսահոլովակ: «Նկարահանումները շուտով կսկսվեն: Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները»,- հավելեց երգչուհին:
Նարինե Դովլաթյան. «Ուրախ եմ, որ արդեն կան մարդիկ, ովքեր սիրում ու սպասում են ինձ»
1:04 - 3.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
14/11/13 15:52
Քիչ առաջ սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը
20/10/13 13:15
Գավառ քաղաքում տուն է այրվել. տարեց բնակիչը մահացել է
08/10/13 21:05
Սերժ Սարգսյանը վաղուց գիտի, որ իրավիճակը «կա՛մ-կա՛մ» է
07/10/13 15:53
Հինգ մասնագիտություն, որ պետք է փորձի յուրաքանչյուրը
04/10/13 14:46
Սուրճի բաժակը սովորության համաձայն շրջել եք, բայց ձեր կողքին գուշակ չկա՞: Սխալվու՛մ եք
15/09/13 11:14
Հրդեհ` Դավիթաշենի ավտոտեխսպասարկման կենտրոնում
11/09/13 17:40
Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ
07/09/13 21:30
Ինչ մասնագիտություն ունեն հայտնիները
30/08/13 22:25
Ինչո՞ւ է ուշանում «Էյր Արմենիա»-ի օդանավը
30/08/13 19:29
Ինտերնետային ծանոթության հետևանքները (տեսանյութ)
29/08/13 12:49
Թերթի գլխավոր խմբագիր է ձերբակալվել
Ամենադիտված
Լրահոս
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)