LN-ը, սիրելի լեդիներ, ձեզ է ներկայացնում ոճի եւ ոճեղեն լինելու մասին՝ հայտնի ոճաբան Էվելինա Խրոմչենկոյի մտքերից:
1. Ինչպիսին կոշիկներդ են, այնպիսին էլ կյանքդ է:
2. Աստված մեզ ճաշակ է տվել, որպեսզի կարողանանք գումար խնայել:
3. Հենց աղջիկը կանգնում է բարձրակրունկների վրա, նրա անձնական կյանքը լուսավորվում է: Դա կանոն է:
4. Տղամարդը կարող է դավաճանել, հայելին՝ երբեք: Դուք գոնե մեկ հայելի պետք է ունենաք, որը Ձեզ ցույց կտա հասակով մեկ:
5. Մշտապես ինքդ քեզ հետեւելը երբեք ավելորդ կամ չափազանց լինել չի կարող: Դա ինքդ քո հանդեպ հարգանքի ձեւերից մեկն է:
6. Ուզում եք լուսանկարում լավ դուրս գալ՝ արեք այնպես, որ աչքերը ոչինչ չարտահայտեն: Պատկերացրեք Ձեր առջեւում սպիտակ պատ եւ կարգավորեք հայացքի ֆոկուսը:
7. Էլեգանտությունը ներդաշնակության եւ չափի զգացման հանրագումարն է:
8. Նորաձեւության գլխավոր խնդիրը անհատականությունն ընդգծելն է: