Իսպանացի դերասաններ, ամուսիններ Պենելոպա Կրուսն ու Խավիեր Բարդեմը վերադարձել են Մադրիդ և չեն ցանկանում այլևս ապրել Միացյալ Նահանգներում։ Զույգը որոշել է, որ երեխաներին ավելի լավ է մեծացնել Իսպանիայում, քան ԱՄՆ-ում, գրում է tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին, որն էլ վկայակոչել է «El Pais» իսպանական թերթին։

«Ես հաճելի հիշողություններ ունեմ Լոս Անջելեսի հետ կապված, սակայն ապրել այնտեղ չեմ ցանկանում»,- խոստովանել է Կրուսը։

Ի դեպ, դերասանուհին շուտով լույս աշխարհ կբերի 2-րդ երեխային։
Բարդեմի և Կրուսի առաջնեկը՝ 2-ամյա Լեոն,աշնանը մանկապարտեզ կգնա։ Ծնողներն արդեն ընտրել են համապատասխան հաստատություն Մադրիդի հյուսիսում, որտեղ դասավանդումը կատարվում է Վալդորֆի մեթոդով, այսինքն՝ հիմնվելով կրեատիվ մտածողության զարգացման վրա։