Հայկական շախմատի գրոյսմայստեր Գաբրիել Սարգսյանի սիրտը զբաղված է: 29-ամյա հայ շախմատիստի ընտրյալը Լիանա Ավոյանն է, ով սովորում է Գյուղատնտեսական ակադեմիայում. ապագա տնտեսագետ է:
Այս տարվա ապրիլի 30-ին' մրցաշարերի ու առաջնությունների ընթացքում, Գաբրիելն ու Լիանան նշանվել են'տանը կազմակերպելով փոքրիկ ու մտերմիկ խնջույք:
Զույգի հարսանիքը ծրագրված է ամռանը' հունիսի 28-ին, իսկ հարսանիքի քավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու: Նշենք, որ զույգն արդեն ընտրել է հարսանեկան զգեստը. հայտնի է նաև, որ Գաբրիելի և Լիանայի հարսանիքը տեղի է ունենալու Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը' «Օջախում»: Հարսանիքից մեկ շաբաթ անց' հուլիսի 7-ին, զույգը կմեկնի Մալազիա՝ մեղրամիսը վայելելու:
Անդրադառնալով սիրո պատմությանը՝ 2012-ի օլիմպիական չեմպիոն Գաբրիելը պատմեց, որ սիրելիի հետ ծանոթացել է 2012-ի հունվարին: Նրանք հանդիպել են «Շախմատի տանը», որտեղ ինքը հետևում էր ընկերների խաղին: «Լիանան էլ էր եկել մեր տղաների խաղին հետևելու և հենց այդ օրը նկատեցի նրան: Այնուհետև ֆեյսբուքով գտա նրան, քանի որ ընդհանուր շատ ընկերներ ունեինք ու սկսեցինք շփվել: Այդ ընթացքում ես մեկնեցի Ջիբլարթարում մեկնարկող շախմատի փառատոնին ու միայն վերադառնալուց հետո կարողացանք հանդիպել,- նշեց շախմատիստը, ով առաջնությունից հետո սիրելիի հետ հանդիպել է փետրվարի 7-ին: -Սիրո խոստովանություն և առաջարկություն չի եղել, պարզապես մեր հարաբերությունները բնական փուլով ընթացան»: Գաբրիելի փոխանցմամբ' Լիանան ժամանակին շախմատ է պարապել և պատանեկան առաջնություններում որոշակի հաջողությունների հասել:
Շախմատիստից հետաքրքվեցինք, արդյոք Լիանայի հետ շախմատ խաղացել է և ինչպես է գնահատում նրա կարողությունները. «Թեև հանգստի ժամանակ այնքան էլ չեմ սիրում շախմատ խաղալ, սակայն մեկ անգամ Լիանայի հետ համացանցով խաղացել ենք: Ասեմ, որ կնոջ համար նորմալ է խաղում»:
«Ես»-ը շնորհավորում է զույգին ու մաղթում երջանիկ համատեղ կյանք:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը