1.Շատ երկար եղունգները
Տղաները ծիծաղում են, երբ աղջիկները լաց են լինում իրենց կոտրված եղունգի համար, բայց իրականում նրանց դուր են գալիս երկար եւ խնամված եղունգները:
2. Հոնքեր հանելը
Տղաների 68%-ը կարծում է, որ այս ընթացակարգը ամենասարսափելին է, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղաների համար մանր ցավը ավելի անտանելի է, քան սուր ցավերը:
3. Անհատակ պայուսակներ
Աղջիկները կարողանում են հեշտությամբ իրենց փոքրիկ պայուսակում տեղավորել բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, հայելի, ամսագիր եւ այլն: Եվ տղաներին զարմացնում է, որ անգամ փոքրիկ աննշան իրն աղջիկները կարողանում են արագ գտնել եւ հանել իրենց պայուսակից:
4. Ինչու՞ են աղջիկները բացում բերանը, երբ թարթիչաներկ են քսում
Տղաների 78%-ի մոտ այս հարցը այդպես էլ անպատասխան է մնում: Եվ միայն 22%-ի հավաստմամբ՝ «Այդպես աչքերը ավելի լավ են դուրս ցցվում»: Այս փաստը շատ տղաներին է զվարճացնում, բայց իրականում այդպես մաշկը ձգվում է եւ աչքերը լայնանում են:
5. Չափից մեծ ճամպրուկները
«Մայրի՛կ, ես երեք օրով մեկնում եմ հանգստանալու»,- բարձրաձայն ասում է աղջիկը՝ փորձելով դռնից հանել 30 կիլոգրամանոց ճամպրուկը: Տղաները մի քանի օրով տեղ գնալու դեպքում աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել, իսկ աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին:
6. Ինչպե՞ս են աղջիկները 15 աստիճան ցուրտ եղանակին զուգագուլպաներ հագնում
Տղաները -5 աստիճան ցրտի դեպքում անգամ սկսում են ատամները կռճտացնել, իսկ աղջիկներն ընդհակառակը, հագնում են զուգագուլպաներ, ինչը, իհարկե, կարող է վատ անդրադառնալ եւ վնասել իրենց առողջությունը:
7. Օրիգինալ մտածողություն
Տղամարդկանց թեման հիմնականում կատակներն են: Աղջիկների արարքների անտրամաբանությունը եւ ոչ ադեկվատությունը բխում է ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ ուրիշ տիպի մտածողությունից: Աղջիկների մտքերը հիմնականում կախված են նրանց զգացմունքներից եւ էմոցիաներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի շատ է զարգացած ներքին զգացողությունը, իսկ տղաները ավելի ռացիոնալ են եւ կայուն:
8. Բարձրակրունկները
Սա տղաների եւ աղջիկների դասակարգման լավագույն դասական միջոցն է: Շատ տղաների է զարմացնում, թե ինչպես են կարողանում աղջիկները կրել բարձրակրունկներ եւ միաժամանակ տեղաշարժվել:
9. Ամսվա երեսուներեքերոդ նոր իրը
Թեկուզ այդ իրն աղջիկներին չի սազում եւ այն արժե իրենց աշխատավարձի կեսը, բայց քանի որ այն նորաձեւ է, եւ ոչ ոք դրանից չունի, նրանք դա անպայման կգնեն: