ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնում են, որ Մարս մոլորակի վրա ժամանակին ջրի աղբյուրներ են եղել: Այս եզրակացության գիտնականները եկել են Curiosity rover որոնողական ռոբոտ-սարքի միջոցով հայտնաբերված հարյուրավոր կլորացած խճաքարերն ուսումնասիրելուց հետո, տեղեկացնում է tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին:
Կլոր եզրերով խճաքարերի հայտնաբերումը Gale խառնարանում խոսում է այն մասին, որ դրանք կորացել են ջրի հոսքի հետ տեղաշարժվելով: Ըստ գիտնականների՝ հացահատիկի մեծության խճաքարերի առկայությունն ապացուցում է, որ Մարսի վրա ջուր է հոսել շուրջ երկու մլրդ տարի առաջ, ինչը հավանական է դարձնում նաև կյանքի երբեմնի գոյությունը Կարմիր մոլորակում:
1.6 մլրդ ֆունտ ստերլինգ արժեցող ռոբոտ-սարքը, որը վայրէջք է կատարել Մարսի վրա անցյալ տարի, խճաքարերը հայտնաբերել է 100 Մարսային օրվա ընթացքում, որը համապատասխանում է 103 Երկրային օրվան: