Նոր հետազոտությունների հիման վրա նորվեգիայի գիտնականները հայտարարել են, որ ավելորդ քաշը բացասաբար է ազդում կանանց մաշկի վրա:

Հետազոտությանը մասնակցել են 18-19 տարեկան 3.6 հազար կամավորներ՝ այդ թվում նաև տղամարդիկ: Մասնակիցները տեղեկություններ են տրամադրել իրենց քաշի, սննդակարգի, մաշկի վիճակի և կենսակերպի մասին: Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշով կանայք ունեն երկու անգամ ավելի մաշկի խնդիրներ, քան կանոնավոր քաշով իրենց հասակակիցները: Ամենատարածված խնդիրը տարբեր չափերի պզուկներն են:

Ըստ հետազոտության տվյալների' մաշկի խնդիրներ ունեցող երիտասարդների համար քաշը կարևոր գործոն չի հանդիսանում, ինչպես աղջիկների մոտ: