Մեծ Բրիտանիայում, մասնավորապես՝ Ուելսի հարավային հատվածում, լույս աշխարհ է եկել Իմոգեն Էլիոթ անունով փոքրիկը, որն ի տարբերություն մյուս նորածինների արդեն 2 ատամ ունի։

Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, ծնվելուց հետո փոքրիկն ուղղակի ապշեցրել է բժիշկներին ու մանկաբարձներին, որոնք շատ են զարմացել 2 ճերմակ ատամը հայտնաբերելով։

«Երբ մանկաբարձուհին երեխայիս դրեց կրծքիս, ես անմիջապես նկատեցի նրա ատամները, իսկ բժիշկները պարզապես չէին կարողանում որևէ բացատրություն տալ»,-պատմել է երեխայի մայրը։

Սա բժշկության մեջ բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է, և սովորաբար ատամներով ծնված երեխաները շատ շուտ կորցնում են դրանք, քանի որ ատամների արմատները լավ զարգացած չեն լինում։ Իսկ Իմոգենի դեպքում զարմանալի էր նաև այն հանգամանքը, որ 2 ատամներն էլ ճիշտ ու լիարժեք զարգացած արմատներ ունեն։

Mother Stacey Lewis, 24, from South Wales was left baffled as when she noticed the pair of natal teeth