«Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում բացվելու է էլեկտրամոբիլների համար նախատեսված 5000 մինի-կայան: Դրա հետ կապված՝ Ֆրանսիայում ստեղծվելու է էլեկտրամոբիլների լիցքավորիչ կայանների ազգային ցանց: Էլեկտրամոբիլն ամբողջովին լիցքավորվելու է 30 րոպեի ընթացքում: Մամուլում արդեն իսկ հայտնվել են նմանատիպ կայանների օպերատորի թեկնածուների անունները: Լրագրողներն առավել հավանական են համարում, որ էլեկտրամոբիլների լիցքավորման միասնական օպերատոր կդառնա ERDF-ը: Բացի այդ, մամուլում շրջանառվում է նաև Bolloré, Veolia, JCDecaux և անգամ Vinci ընկերությունների անունները»-գրում է 168.am-ը:

images (10)