Ամառային այս համեղ կոկտեյլը կարելի է ստանալ ընդամենը 3 ժամվա ընթացքում: Մի վախեցեք. ժամանակն այնքան արագ կանցնի, որ կհիշվի միայն վայելքը… Ինչպես խաղատանը:)
Անհրաժեշտ է'
1.5 բաժակ թույլ յուղայնության թթվասեր,
½ բաժակ կաթ,
2 ճ/գ ժելատին,
4 ճ/գ ելակի օշարակ,
100 մլ սերուցք,
½ բաժակ շաքարավազ,
100 գ ելակ,
2 ճ/գ մանրացված ընկույզ:
Ժելատինը լցրեք տաք կաթի մեջ, թողեք 30 րոպե և հետո դրեք թույլ կրակի վրա: Խառնելով այնպես արեք, որ հասնի եռման, բայց չեռա, ու ժելատինի հատիկները լրիվ լուծվեն:
Թթվասերը հարեք շաքարավազի հետ, հետո լցրեք փոքր-ինչ հովացած ժելատինն ու նորից հարեք: Ստացված զանգվածը լցրեք մատուցվող բաժակի մեջ և 3 ժամով դրեք սառնարանում: Այնուհետև ամեն բաժակի մեջ լցրեք մեկ գդալ ելակի օշարակ: Հարեք սերուցքը և ավելացրեք կոկտեյլի վրա: Զարդարեք ելակով և կտրատած ընկույզով:
Բարի վայելում: