Ամերիկյան Google ընկերության՝ մինչև տարեվերջ շուկա հանվելիք Google Glass ֆուտուրիստիկ ակնոցները մտահոգվելու լուրջ տեղիք են տվել առաջատար ակնաբույժներին, որոնց կարծիքով՝ դրանք կարող են զգալի վատացնել մարդու տեսողությունը։
Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, հեղափոխական սարքը, որն իրենից կրելի համակարգիչ է ներկայացնում, կարող է հեշտությամբ խախտել մարդու տեսողական ֆունկցիան, ինչի հետևանքով օգտատերը հնարավոր է չտեսնի չափազանց ակնհայտ ու տեսանելի իրեր։
Հեղինակավոր The New York Times պարբերականում ճանաչված պրոֆեսորները ներկայացրել են իրենց մտավախությունները՝ կապված այս ակնոցների հետ։
«Ինչպես և մյուս մարդկանց, մեզ ևս հետաքրքրում է սմարթֆոնի ու համակարգչի գործառույթներ իրականացնող Google Glass-ը, սակայն օգտագործման դեպքում այն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ տեսողության համար»,-գրել են նրանք։