Դիսնեյյան արքայադուստր, դերասանուհի, բազմաթիվ հաղորդումների «ձայն», երգիծաբան, երգչուհի, երգահան, կիթառահարուհի, հարվածային գործիքներ նվագող, դաշնակահարուհի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան… Կարելի է մտածել, թե խոսքը բազմավաստակ անձի մասին է, մինչդեռ այս ամենը վերաբերում է 19-ամյա մի աղջնակի' Սելենա Գոմեսին:
Նա ծնվել է 1992 թվականի հուլիսի 22-ին Գրանդ- Պրեյրիու՝մ Մենդի Կորնետի ու Ռիկարդո Գոմեսի ընտանիքում: Սելենայի անունն ընտրվել է ի պատիվ երգչուհի Սելենայի, ով մահացել է նրա ծնվելուց երկու տարի անց:
5 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսանալուծվել են, մայրը ամուսնացել է Բրայան Տիֆիի հետ: Գրեթե ողջ հոգածությունն ու խնամքը ստանալով մորից' Սելենան շատ իմաստներով նմանվել է նրան: Մասնագիտության ընտրությունն էլ է մայրը պայմանավորել. վերջինս դերասանուհի է թատրոնում:
Սակայն Սելենան արդեն իսկ գերազանցել է մորը: Նա չի բավարարվում դերասանական կարիերայով ու նորանոր հաջողություններ է գրանցում երգարվեստում:
Իսկ սկսվեց ամեն ինչ Դիսնեյից, որի ֆիլմերով էլ Սելենան հայտնի է դարձել' «Վեյվերլի Պլեյսի հրաշագործները», «Եվս մեկ պատմություն Մոխրոտի մասին», «Հաննա Մոնտանա», «Լրտեսների երեխաները 3: Խաղն ավարտված է» և այլն: Երգելու առաջին փորձերը ևս կապվել են այս ու նմանատիպ ֆիլմերի հետ: Սելենայի ձայնն է հնչում «Եվս մեկ պատմություն Մոխրոտի մասին», «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» ֆիլմերի սաունդթրեքներում:
Սելենա Գոմեսի առաջին ալբոմը' «Pop it, rock it»-ն էր, որտեղ ներառվեց «One and the same» երգը, ինչպես նաև, մի շարք սաունդթրեքներ: Սելենայի երգերը դասակարգում են փոփ-ռոք, դանս-փոփ, սինտոփոփ ժանրերի:
Այսպիսով' դեռևս փոքրիկ Սելենան, նոր-նոր մտնելով մեծ կյանք, շռնդալից հաջողություններ գրանցեց: Թերևս հենց դրանք էլ պայմանավորեցին նույնպիսի բուռն անձնական կյանք: 12 տարեկանում Սելենան, ԱՄՆ-ում ընդունված ավանդույթի համաձայն, «անարատության մատանի» հագավ, ինչը նշանակում էր, որ նա պարտավորվում է պահպանել կուսությունը մինչև ամուսնանալը. «Ես մի օր խնդրեցի հայրիկիս, որ ինձ համար «անարատության մատանի» բերի: Նա գնաց եկեղեցի և ստացավ օրհնությունը: Նա կարծում է, որ ես կկարողանամ երիտասարդների համար լավ օրինակ դառնալ, իսկ ես կփորձեմ պահել ուխտս իմ, ընտանիքիս ու Աստծո առաջ»: Սակայն 2011 թվականին Սելենա Գոմեսը հանեց այդ մատանին:
Կան խոսակցություններ, որ 2008-ին նա հանդիպել է ոմն Նիկ Ջոնասի հետ, 2009-ին սկսել ու ավարտել է հարաբերությունները Տեյլոր Լոտների հետ, որից հետո որոշ ժամանակ նրա կյանքում իր դերակատարումն է ունեցել Կամերոն Կվիշենգը:
Այս ամենն իհարկե երեխայական պատմություններ էին, իսկ ահա իրական սերը Սելենայի մետ եկավ ավելի ուշ' լի վտանգներով ու արկածներով: 2011 թվականին Սելենային Twitter-ով սկսեցին սպառնալ: Պատճառը սոցկայքում հայտնված նրա նկարներն էին, որտեղ նա համբուրվում էր «անչափահաս սրտակեր» Ջասթին Բիբերի հետ:
Դժվար չէ գուշակել, որ սպառնալիքների հեղինակներն էլ Ջասթինի երկրպագուհիներն էին:
Նույն տարվա հունիսի 10-ին ուժեղ գլխացավի պատճառով Սելենային տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշեցին սննդային թունավորում: Քանի որ դեպքը կատարվել էր The Tonight Show –ի նկարահանումներից հետո, շատերն այս դեպքում ևս համոզված էին, որ Ջասթինի երկրպագուհիներից որևէ մեկի գործն է:
Թերևս սա էր պատճառը, որ Սելենան ու Ջասթինը երկար ժամանակ գաղտնի պահեցին իրենց հարաբերությունները: Թաքցրեցին այնքան ժամանակ, քանի դեռ Սելենան չէր հյուրընկալվել «Դեւիդ Լիտերմանի ուշ երեկոյան շոուին»: Հենց այստեղ էլ նա ամեն ինչ խոստովանեց. «Իրականում նրա մենեջերը զանգահարել էր իմ մենեջերին, ով մայրս է… Այ, ես կարմրում եմ… Այո, նա արդեն երկու տարի է ինձ հետ է: Ուղղակի հիանալի է, երբ ունես մեկին, ով հասկանում է քեզ»: Իսկ Բիբերի երկրպագուհիների մասին Սելենան ասաց. «Չեմ կարծում, թե ինչ-որ վատ բան եմ անում… Ես ունեմ ամուր ընտանիք ու հիանալի երկրպագուներ»:
Իսկ ահա Բիբերի երկրպագուհիները չշտապեցին հանգիստ թողնել զույգին: Շուտով տարածվեց մի տեղեկատվություն, իբր Ջասթինի երկրպագուհիներից մեկը նրանից երեխայի է սպասում: Լուրը շատ արագ տարածվեց. այն, իհարկե, ուղղված էր հենց Սելենային և միտում ուներ ստուգելու նրա արձագանքը:
Բոլորը սպասում էին, թե ինչ կանի 19-ամյա գեղեցկուհին: Նա էլ երկար սպասել չտվեց: Սելենա Գոմեսը, ոչ ավել, ոչ պակաս, առաջարկություն արեց իր բոյֆրենդին, ինչպես հետո ԶԼՄ-ներին պատմեցին զույգի ընկերները. «Սելենան խելագարի պես սիրում է Ջասթինին: Նրա համար ծանր էր նայել, թե ինչպես է սիրելին տառապում հայրության անհիմն մեղադրանքի պատճառով' մտածելով, թե ինքը կխզի հարաբերությունները: Այդ պատճառով Սելենան, ի նշան հավերժ սիրո, մատանի նվիրեց Ջասթինին: Վերջինս ավելի վաղ էր խոսում ամուսնության մասին, սակայն երկուսի ծնողներն էլ դեմ են, քանի որ թե' Սելենան, թ'ե Ջասթինը երեխաներ են դեռ»:
Մի խոսքով' Ջասթինի ու Սելենայի միասնության ամրությունը ստուգվեց, և մամուլը լցվեց նորաստեղծ զույգի մասին պատմություններով: Պապարացիները սկսեցին ամենուր հետևել նրանց, նկարել անգամ, երբ զույգն ուղղակի այցելում էր սիրելի բասկետբոլային թիմի' «Լոս Անջելես Լեյքերսի» խաղերին: Թեև հետաքրքիր կադրեր, իհարկե, եղան: Օրինակ այն, որ հենց խաղի ժամանակ Բիբերն ու Գոմեսը գրկախառնվեցին իրենց մոտ վազած մի փոքրիկ աղջկա հետ:
Զույգի անձնական կյանքին խառնվեցին ոչ միայն երկրպագուներն ու լրագրողները, այլև մեր ժամանակի ամենահայտնի մեդիումներից մեկը' Լինդա Լորենը: Վերջինս սեփական պայծառատեսության արդյունքները հրապարակեց տարբեր լրատվամիջոցներով: Նա ասաց, որ զույգի համար պայծառ ապագա է կանխորոշում. «Նրանք միասին կլինեն միշտ: Երկուսի աուրայում էլ շատ է մանուշակագույնը, ինչպես նաև, կարմիրն ու դեղինը: Նրանք սիրում են միասին լավ ժամանակ անցկացնել»:
Հետո էլ Սելենան ու Ջասթինը ծնողներ դարձան :) Դե ոչ, այնքան էլ այնպես չէ, ինչպես մտածեցիք: Նրանք ուղղակի միասին մի շուն գնեցին: Գնումից հետո անօթևան կենդանիների վաճառակետի աշխատողը հայտնեց իր զարմանքը. «Նրանք շատ երջանիկ ու հմայիչ էին: Ես զարմացա, բայց և ուրախացա, որ երիտասարդ զույգը որոշել է շնիկ գնել ոչ թե խանութից, այլ անօթևանների միջից: Ասեմ, որ նրանց վարքը կարող է և պիտի շատերին օրինակ ծառայի»:
Իսկ կենդանիների հանդեպ սերը Սելենայի մոտ նոր երևույթ չէր. «Մի օր առավոտյան, երբ դեռ շատ փոքր էի, կանգառում երկու փոքրիկ անպաշտպան քոթոթ գտա: Իմացա, որ մեր հարևանն է նրանց անխղճաբար դուրս նետել տնից: Շատ տխուր էի, չկարողացա նայել կենդանիների տանջանքին ու նրանց տուն տարա»: Բացի այդ Սելենան փրկարար շների մեծ սիրահար է. նա հինգ նման շուն է ունեցել:
Այժմ էլ Սելենան ու Բիբերը շարունակում են ոչ միայն իրենց անձնական կյանքով, այլև գործունեությամբ մնալ սիրելի ու սպասված շատ շատերի համար: Բոլորովին վերջերս Սելենան իր Hit The Lights երգի համար նոր տեսահոլովակ նկարահանեց, այժմ էլ զբաղվում է Getaway ֆիլմի նկարահանումներով, որի մասին ասել է. «Այն տարբերվում է իմ նախորդ աշխատանքներից, ավելի շատ մարտաֆիլմ է հիշեցնում ու շատ հետաքրքիր է»: Մի խոսքով' սպասենք նոր զարգացումների…
Երբեք չեմ եղել մեկը նրանցից, ովքեր փորձում են կրկնել մյուսներին: Կարծում եմ' լավը լինելու համար պետք է միշտ մասսայից հեռու կանգնել:
Ուզում եմ ուրախ երաժշտություն ստեղծել, որի տակ կպարեն փոքրե՛րն էլ, մեծե՛րն էլ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար:
Քեզ հետ մնա, ավելի լավ մեկը գոյություն չունի:
Ինձ դուր չի գալիս զարդարվելը: Շատերը կարծում են' եթե դերասանուհի ես, պիտի զարդարվես, բայց, օրինակ, ես գրեթե միշտ ուղղակի ջինսե տաբատով եմ լինում:
Ինքնուրույն եղեք, այդպես միշտ էլ ավելի լավ կլինի: