Մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ մի շարք սնկերի բաղադրության մեջ պարունակվում են ակտիվ նյութեր, որոնք սկսում են աշխատել տաք ջրի հետ շփման ժամանակ: Հենց այդ վիճակում դրանք սպանում են քաղցկեղը:
Այսպիսի եզրակացությունն արվել է մոտ 400 ուսումնասիրությունների արդյունքում: Բացի այդ, գիտնականները նաև պարզել են, որ գլխարկավոր սնկերի առանձին տեսակներ արդյունավետորեն ամրացնում են իմունիտետը: Դեռ տասը տարի առաջ ապացուցվել էր, որ լինչժի սունկը սպանում է ուռուցքային հիվանդությունների զարգացումը խթանող NF-KappaB սպիտակուցը:
Այսօր այդ սնկի ակտիվ բաղադրիչը մտնում է կրծքի ու շագանակագեղձի քաղցկեղի դեմ օգտագործվող միջոցների բաղադրության մեջ:
Մասնագետները նշում են, որ ի տարբերություն քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի, սնկերն ունեն շատ ավելի քիչ կողմնակի ազդեցություններ: Ընդ որում, քաղցկեղի քայքայումն ընթանում է իմունիտետի ամրացման հետ զուգահեռ:
Աղբյուրը՝ Doctors.am