Դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը պատրաստվում է ամուսնանալ: Նա իրեն համարում է մեծ աղջիկ, ով ետևում է թողել բոլոր սկանդալներն ու երեկույթները: Այժմ նա մտածում է ամուսնանալու եւ երեխաներ ունենալու մասին:
32-ամյա մոդելը արդեն ութ ամիս է, ինչ հանդիպում է 21-ամյա մոդել Ռիվեր Վիիպերիի հետ: Հարցազրույցներից մեկի ժամանակ Փերիսը պատմել է, որ շուտով կկայանա Ռիվերի հետ իրենց ամուսնությունը:
«Կարևոր է, որ ես վստահում եմ նրան, իսկ նա վերաբերվում է ինձ ինչպես թագուհու»,-ասել է նա:
Թե երբ կկայանա ամուսնությունը, դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Փերիս Հիլթոնը երկու անգամ նշանադրված է եղել: