Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բելգիայում ապրող ի՛մ հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ չեմ կարողանալու ներկա գտնվել մայիսի 26-ի՝ Բելգիայում կայանալիք համերգին ((։
Այդ համերգի կազմակերպիչների խոսքով, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել այդ երկրի՝ վիզաներ տրամադրող կառույցներում, ինչի պատճառով նրանք չկարողացան ինձ ուղարկել այն հրավերը, որի շնորհիվ ինձ թույլ կտային մեկնել Բելգիա՝ համերգի նպատակով…
Շատ եմ ցավում ու ափսոսում, որ չի կայանալու ձեզ հետ իմ այն հանդիպումը, որին այնքաա՜ն սպասում էի……((»։