Հմուտ ջրասույզ Կառլոս Էստրաբոն անհավանական քաջություն է դրսևորել, քանի որ ոչ միայն առանց պաշտպանիչ վանդակի է սուզվել աշխարհի ամենավտանգավոր շնաձկների մոտ, այլև ձեռքով կերակրել նրանց։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, Կառլոսի՝ շնաձկների հետ անհավանական շփումը տեղի է ունեցել Մեքսիկայի ափերի մոտ։
Ջրասույզն այս գիշատիչների հետ շփման բազմամյա փորձ ունի, սակայն ձեռքով կերակրելու անչափ վտանգավոր գործընթացն իրականացվել է առաջին անգամ։
Ուշագրավ լուսանկարներն արվել են լուսանկարիչ և ջրասույզ Ամանդա Քոթոնի կողմից, որն ընկերակցել է Կառլոսին, որպեսզի մարդկանց համար բացահայտի վտանգավոր գիշատիչներին բոլորովին այլ տեսանկյունից։