«Լուսանկարում՝ 458 Italia-ի ստանդարտ մոդելը

Իտալական Ferrari հեղինակավոր մեքենաշինական ընկերության 458 Italia մեքենայի նոր մոդելը կկոչվի 458 Challenge Stradale կամ 458 Monte Carlo»- գրում է tert.am-ը։

Ինչպես նշում է LuxPlanet-ը,նորույթը, ըստ ամենայնի, նախորդ մոդելից ավելի թեթև կլինի և կկշռի 1300 կգ. այն կներկայացվի սեպտեմբերին բացվելիք ավտոսրահի շրջանակներում։

Մեքենան համալրված կլինի 4.5 լ տարողությամբ, 600 ձիաուժ հզորությամբ, V8 շարժիչով։ Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրի մյուս հատկանիշներին, ապա այլ տեղեկություններ հայտնի չեն։

Կայքը հիշեցնում է, որ 458 Italia ստանդարտ մոդելը կարողանում է 100 կմ/ժ արագություն զարգացնել 3.4 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 325 կմ/ժ է։