«Հանրահայտ ֆիննական Nokia ընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ միավորել են ուժերն ու հիմնել Jolla ընկերությունը, որը թողարկել է Sailfish օպերացիոն համակարգի հիման վրա գործող սմարթֆոն»-գրում է tert.am-ը։
Այս օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնը ստեղծելու գաղափարը պատկանել է Nokia-ին, սակայն 2011թ. այն հրաժարվել է դրա իրականացումից։
Jolla-ն վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա վերջին, և այն հնարավոր կլինի ձեռք բերել միայն համացանցի միջոցով։ Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Անտի Սարնիոն գտնում է, որ իրենց արտադրանքը միանգամայն տարբերվում է սմարթֆոնների շուկայում եղած այլ մոդելներից և շատ մրցակցային է։
Հեռախոսն ունի 11 սմ անկյունագծով էկրան, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, գործում է 4G ցանցում և դրանում հնարավոր է ներբեռնել Google-ի Android օպերացիոն համակարգով գործող սարքերի համար նախատեսված հավելվածները։