PanARMENIAN.Net - Apple ընկերությունն օգտագործել է աֆիլիացված ընկերությունների ցանց, խուսափելու համար միլիարդավոր դոլարների վարկեր վճարելուց, հայտարարել է ԱՄՆ Սենատի մշտական հանձնաժողովը հետաքննությունից հետո:
Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը, ինչպես նաև այլ բարձրաստիճան մենեջերներ:
Ըստ սենատորների, ընկերությունն օգտագործել է ԱՄՆ հարկային օրենսդրության մեջ առկա բացերը, խուսափելու համար 44 մլրդ դոլարի հարկեր վճարելուց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: