Հայ ճանաչվածներից շատերը՝ չնայած հասուն տարիքին, դեռ չեն կատարել իրենց ընտրությունը և չեն ամուսնացել, իսկ մյուս մասն էլ ավելի ակտիվ է գտնվել ու հասցրել իր կյանքը դասավորել մի քանի անգամ: Եթե անգամ ոչ հայտնի անձանց պարագայում նրանց անձնական կյանքը քննարկվում է հարևանների, հարազատ-բարեկամների կողմից, ապա ճանաչվածների պարագայում պատկերացրեք, որ ողջ ազգն է քննարկում դա, ուստի անհնար է որևէ մեկից ինչ-որ բան թաքցնելը: Այսպիսով՝ Slaq.am-ը ներկայացնում է այն հայտնի անձանց, ովքեր ամուսնացել են ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ ու կարողացել են երջանիկ լինել։

Հայկո

Անահիտ Սիմոնյանը Հայկոյի երկրորդ կինն է: Մինչ այդ նա ամուսնացած է եղել երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:

Նունե Եսայան

Նունե Եսայանը ևս մինչ Ավո Խալաթյանի հետ երջանիկ ընտանիք կազմելը ամուսնացած է եղել:

Ստեփան Ղամբարյան

Ստեփան Ղամբարյանը երկրորդ ևս երկու անգամ է ամուսնացել: Նախկին կնոջից նա ունի մեկ երեխա: Նրա երկրորդ կինը Անի Ամիրյանն է:

Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը ևս նախկին կնոջից աղջիկ ունի: Երկրորդ անգամ նա ամուսնացել է դերասանուհի Մանոյի հետ:

Շուշան Պետրոսյան

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ևս ամուսնացել է երկու անգամ:

Հրանտ Թոխատյան

Հրանտ Թոխատյանը ամուսնացել է երեք անգամ: Նրա նախկին կինը Իրինա Դանիելյանն էր: Ի դեպ, նախկին կանանցից նա ունի երկու որդի: Այժմ նրա կինը Լուիզա Ներսիսյանն է:

Սոֆի Դևոյան

Սոֆի Դևոյանը նախկինում ամուսնացած է եղել Գեորգի Պողոսյանի հետ, ով այժմ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինն է: Սոֆի Դևոյանը այժմ երջանիկ է իր երկրորդ ամուսնու հետ:

Սուրեն Թադևոսյան

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը, ով նախկինում ամուսնացած է եղել, այժմ նշանված է:

Իրինա Թովմասյան

Իրինա Թովմասյանը ևս ամուսնացել է երկու անգամ:

Հարություն Մովսիսյան

Սիրված Դերասանը ևս ամուսնացել է երկու անգամ: Առաջին կնոջից նա որդի ունի, ով բնակվում է ԱՄՆ-ում: