Կանադացի գիտնականները հայտնաբերել են մկրատաձև ոտիկներով հնագույն միջատի, որին որոշել են անվանակոչել ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփի պատվին, ով «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմում մարմնավորել էր գլխավոր դերը, գրում է tert.am-ը` հղում տալով Russia today-ին:
Գիտնականները միջատին հայտնաբերել են Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի ազգային պարկերից մեկում և պարզել են, որ այն ներկայիս միջատների նախատիպերից է, որն ապրել է 50 մլն տարի առաջ:
Միջատը ստացել է Kooteninchela deppi անվանումը հայտնի դերասան Ջոնի Դեփի պատվին: Գիտնականը պատմել է, որ երբ նա առաջին անգամ տեսել է միջատին, անմիջապես հիշել է «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմի գլխավոր հերոսին, որին մարմնավորել է Ջոնի Դեփը:
Ջոնի Դեփը միակ հայտնի դեմքը չէ, ում պատվին անվանել են որևէ հագույն կենդանու: Նախկինում նման պատվի էին արժանացել Մայքլ Ջեկսոնը, Բեյոնսեն, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: