Դիզայներների և ինժեներների երևակայությանն ու նորանոր մտահղացումներին սահման չկա, ինչի ապացույցն է ֆրանսիացի Սեբաստյեն Սավաժի ստեղծած ստացիոնար հեռախոսը, որն արված է կլոր մատանու տեսքով, գրում է tert.am-ը՝ հղում տալով Luxlux.net-ին։
Արտասովոր ոճով պատրաստված հեռախոսը ստացել է Eclipse DECT անվանումը, ինչից արդեն պարզ է դառնում, որ նորույթը պատկանում է DECT ձևաչափում գործող ռադիոհեռախոսների շարքին։
Հեռախոսի միջոցով հնարավոր է փոխանցել և ստանալ SMS հաղորդագրություններ, ինչպես նաև այն որպես ռացիա օգտագործել։ Eclipse DECT-ն ունի գունավոր էկրան և սենսորային ստեղնաշար։