Այն, որ «Եվրատեսիլ - 2013» -ի հաղթողը գնված է, համոզված էին ոմն ռուսախոս տղամարդիկ, որոնք Լիտվայում գնում էին՝ քվերակության համար անհրաժեշտ ձայները: Գրում է shamshyan.com-ը:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում շաբաթ առավոտյան մի քանի ուսանողների մոտեցել էին ռուսախոս տղամարդիկ և առաջարկել գործարքի մեջ մտնել նրանց հետ՝ քվեարկության ժամանակ ապահովելով Եվրատեսիլի մասնակիցներից մեկին պահանջվող ձայների քանակը:
Ընդ որում, տղամարդիկ տրամադրել էին ուսանողներին լիցքավորված սիմ քարտերով՝ յուրաքանչյուրին 5-ական հեռախոս և 20-ական եվրո:
Ուսանողներն այս մասին հայտնել էին Լիտվայի 15min.lt լրատվականին և հավելել, որ նման՝ 10 հոգուց բաղկացած խմբերը բազմաթիվ են : Լրագրողները, լսելով այս ամենը, միացել էին ուսանողներին, նեկայանալով ռուսախոս տղամարդկանց որպես աջակիցներ՝ նախապես զինվելով թաքնված տեսախցիկներով և դիկտաֆոններով: Տղամարդիկ պատմել էին, որ նման կաշառք առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում և Եվրատեսիլի մասնակիցները միայն նման ձևով են հաղթում: Արդեն հանդիպման ժամանակ պարզվել էր, որ կաշառքը տրվում է Ադրբեջանի մասնակցի օգտին քվեարկելու համար: Նշենք, որ Լիտվան Ադրբեջանին 12 բալ էր տվել: Ներկայացնում ենք թաքնված տեսախցիկի արձանագրած տեսանյութը: