Ճապոնական NEC ընկերությունը թողարկել է Medias X N-06E հզոր սմարթֆոնը: Սարքը հագեցված է ոչ միայն շատ հզոր համակարգերով և հետաքրքիր դիզայնով, այլև կիրառում է հեղուկ սառեցման համակարգը, որը, սովորաբար, օգտագործվում է նոութբուքերում, գրում tert.am-ը` հղում տալով hitech.vesti.ru-ին:
Ժամանակակից սմարթֆոնների պրոցեսորների հզորությունը կարող է համեմատվել չիպեր հզորության հետ, որոնցով հագեցած էին մի քանի տարի առաջ արտադրվող համակարգիչներն ու նոութբուքերը: Նմանատիպ արդյունավետ և հզոր պրոցեսորները հաճախ ստիպում են բջջային հեռախոսներին զգալիորեն տաքանալ, հատկապես 3D խաղերի և այլ հզոր հավելվածների դեպքում:
Medias X N-06E նորագույն սմարթֆոնը լուծում է տալիս այդ խնդրին: Սարքն ունի ներկառուցված ջրով լի ջերմային խողովակ, որը պրոցեսորի տաքությունը փոխանցում է պոլիկարբոնային մակերեսին, ինչը նպաստում է ջերմության ապակենտրոնացմանը: Այսպիսի սառեցման համակարգն անհրաժեշտություն է սմարթֆոնի համար, քանի որ սարքը հագեցված է Snapdragon S4 գերհզոր պրոցեսորով: Սմարթֆոնն ունի նաև 4,7 դյույմ անկյունագծով էկրան և 13,1 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ:
Նորագույն սարքավորումը Ճապոնիայում վաճառքի կհանվի արդեն այս տարվա հունիսին: Հայտնի չէ՝ արդյո՞ք այն դուրս կբերվի միջազգային շուկա: