Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ շատերը չեն հասցնում այցելել գրադարաններ, բացի այդ գրադարաններում առկա գրքերը բավական հնացած են, առաջ են գալիս գրքերի աուդիո տարբերակները, որոնք հասանելի են դառնում հասարակության լայն շերտերին։ Այսպիսով՝ «Peoplemeter» PR ընկերության՝ հայ մեծերի գրքերն աուդիո տարբերակով դարձնում է հասանելի շատերի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռայֆ Յիրիկյանի հովանավորությամբ թողարկվել է Հայ մեծն գրող Սիամանթոյի ստեղծագործությունները, որոնց տեքստը կարդում է դերասան Ամիրան Գալստյանը:
Հայ մեծերի աուդիոգրքերը շատ շուտով կթարգմանվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Նշենք, որ մինչ այս էլ Ջավախքից, ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Հովհաննես Սոֆոյանը ֆինանսավորել էր Վահան Տերյանի գրքի աուդիոտարբերակի թողարկումը, իսկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ' Ակսել Բակունցի գիրքը: