Ամերիկացի Մելվին Ուիլսոնը, ով ապրում է Վիրջինիա նահանգում, 2004 թվականից սկսած՝ չորրորդ անգամ վիճակահանությամբ խոշոր գումար է շահում։ Այդպիսով նա դարձավ ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլարի տեր. հայտնում են տեղական ԶԼՄ-ները, նրանց խոսքերը փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

Ուիլսոնը պարբերաբար գնել է ակնթարթային վիճակահանության տոմսեր (սքրեչ քարտեր)։

2004 թվականին նա շահել է առաջին 25 հազար դոլարը, իսկ մեկ տարի չանցած՝ բախտը կրկին է ժպտացել նրան, և մեկ տարվա մեջ երկու անգամ ամերիկացին դարձել է վիճակահանության հաղթող՝ շահելով համապատասխանաբար 1 միլիոն դոլար և 500 հազար դոլար։

Վերջին անգամ Ուիլսոնի բախտը ժպտացել է օրեր առաջ, երբ նա շահեց 500 հազար դոլար։ Նա իր հաջողությունը բացատրել է նրանով, որ ինքը ճիշտ ժամին հայտնվում է ճիշտ տեղում։