ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Ռիչարդ Ֆրենչը պատմել է, թե ինչպես է տեսել չբացահայտված թռչող օբյեկտ: Այս մասին փոխանցում է yerevannews.am-ը`հղում տալով The Huffington Post-ին: 83 ամյա Ռիչարդ Ֆրենչը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ 1950-ականներին:
Այն ժամանակ փոխգնդապետը աշխատել է «կապույտ գիրք» ծրագրի հետ, որը հավաքում և վերլուծում էր տվյալներ ՉԹՕ-ների մասին: Ֆրենչը պարտավոր էր ժամանակին կասեցնել այդ թեմայով կեղծ տվյալները, ինչը կանխատեսում էր նաև մեկնել այլմոլորակայինների հետ շփման վայր:
Պետք է նշել, որ 1970-ական թվականներին այդ ծրագիրը փակվեց, իսկ նրա նախաձեռնողները ընդունեցին, որ ոչ մի ՉԹՕ գոյություն չունի: Փաստորեն ստացվում է, որ Ռիչարդ Ֆրենչը երկար ժամանակ ոչ մեկին չի պատմել այդ դեպքի մասին և բացահայտել է այն միայն վերջերս Վաշինգթոնում տեղի ունեցած լսումների ժամանակ:
1950-ականների սկզբին Կանադայի Սենթ-Ջոնս քաղաքի բնակիչները դիմել են կազմակերպությանը' հայտարարելով, որ տեսել են մի քանի չբացահայտված օբյեկտներ Ատլանտյան ծովի ափերին:
Այդ հարցի քննությունը հանձնել են Ֆրենչին, որի հաղորդել են, թե իբր երկու կասկածելի օբյեկտներ 150 կմ/ժամ արագությամբ մտել են ջրի մեջ:
Ժամանելով ափ՝ Ֆրենչը այնտեղ տեսել է մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև տեղական ոստիկանները, որոնց ուշադրությունը գամվել էր պարզ ջրին, որտեղ մի քանի մետր իրարից հեռավորության վրա լողում էին մոտ 5.5 մետր տրամագծով և մոտ մեկ մետր բարձրությամբ «թռչող ափսեներ»:
Ֆրենչը նկարագրել է այլմոլորակայիններին կես մետրից մեկ մետր հասակով, շատ բարակ երկար ձեռքերով: Գլխի վերևի մասը ավելի մեծ էր քան ծնոտանին, աչքերը շեղ և ասես առանց բիբերի:
Նա նաև նշել է, որ թռչող ափսեները ջրում մնացել են շուրջ 20 րոպե, որից հետո թռիչք են կատարել:
Ռիչարդ Ֆրենչը բացատրել է, որ հաշվի առնելով իր առաջադրանքները' տվել է կեղծ հաշվետվություն և նշել, որ իր տեսածը եղել է միայն երթուղային միջոց, այլ ոչ թռչող ափսե: Այժմ նա համոզված է, որ տեսածը եղել է ՉԹՕ: