Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն' Eurovision Song Contest), էստրադային երգի մրցույթ, որը սկսած 1956 թվականից կազմակերպում է Եվրոպայի Հեռարձակողների Միությունը։
Մրցույթին կարող է մասնակցել յուրաքնչյուր երկրից մեկ երգիչ (երգիչներ կամ խումբ), որը պետք է ներկայացնի 1 երգ, որը տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։ Մասնակցի հետ բեմում կարող են լինել 6 մարդուց ոչ ավելին։ Մասնակցի արդյունքը մրցույթում որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության միջոցով, սկզբում մասնակցում են կիսաեզրափակչին և, այնուհետև, եթե ձայները շատ եղան տվյալ մասնակցի օգտին նա կանցնի եզրափակիչ։
Մրցույթը անցկացվում է ամեն տարի սկսած 1956 թվականից։
Մրցույթը դիտողականությամբ աշխարհում զիջում է միայն ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որի դիտողականությունը աշխարհում կազմում է 600 միլիոն հեռուստադիտող։ Բացի մասնակցող երկրներում հեռարձակվելուց մրցույթը ցուցադրվում է նաև Ղրղզստանում, Ղազախստանում, Ավստրալիայում, Եգիպտոսում, Կանադայում, Հնդկաստանում, Լիբանանում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում, չնայած այն բանին, որ նրանք չեն մասնակցում։ 2000 թվականից մրցույթը հեռարձակվում է նաև ինտերնետով, մասնավորապես 2006 թվականին մրցույթը ինտերնետում հետևել է 74, 000 մարդ, 2008-ին մրցույթը ուղիղ եթերում դիտել է ավելի քան 400 մլն մարդ։
Մրցույթը ազդել է այնպիսի հայտնի աստղերի կարերիայի վրա ինչպիսիք են օրինակ' լեգենդար ABBA խումբը (Շվեդիա), 1974), Սելին Դիոնը (Շվեյցարիա, 1988) ովքեր դարձել են աշխարհահռչակ մրցույթում հաղթելուց հետո։
Հիմնական կանոներ
Յուրաքանչյուր երկիր և կարող է ազգային ընտրությամբ ընտրել իր երկրի մասնակցին և ներքին ընտրությամբ։
Յուրաքանչյուր երկրի մասնակից պետք է երգի միայն կենդանի։
Քվեարկությունը սկսվում է բոլոր երկրների ելույթներից հետո երբ հաղորդավարները հետհաշվարկ են կատարում և հայտարարում են քվեարկության սկիզբը որի համար տրվում է 15 րոպե։ Քվեարկությունը իրականանում է 50/50 համակարգով' այսինքն 50% հեռուստադիտողի և 50% ժյուրիի ձայներով։ Բոլոր երկրները իրենց երկրի օգտին իրավունք չունեն քվեարկելու։
Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1,2,3,4,5,6,7,8,10 և 12 բալային համակարգով։
Մրցույթի հաղթող է դառնում այն երկիր, որը ամենաշատ միավորներն է հավաքել, և ըստ դրա այդ երկիրը դառնում է հաջորդ տարվա մրցույթը հյուրընկալող երկիրը։
Մրցույթի եզրափակիչը կայանում է մայիսին շաբաթ օրը, Արևմտյան Եվրոպայի ամառային ժամանակով' ժամը 21:00-ին (Հայաստանյան ժամով 00:00-ին)։ 2004 թվականից սկսած, երբ սկսեցին շատ երկրներ հայտ ներկայացնել մրցույթին' որոշվեց անցկացնել կիսաեզրափակիչ փուլ, որով միայն լավագուն մասնակիցները կանցներին եզրափակիչ փուլ։ 2000 թվականից ձևավորվեց Մեծ Քառյակ, որի մեջ մտնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան, իսկ ավելի ուշ Մեծ Քառյակը դարձավ Մեծ Հնգյակ, երբ նրանց միացավ Իտալիան, և այդ թվականից սկսած նրանք ավտոմատ հայտնվում են եզրափակիչ։