Համացանցում ծանոթությունները վաղուց արդեն չեն ավարտվում իրական հանդիպումներով, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին։
Շատերը հոգնել են Facebook-ից և Twitter-ից։ Եվրոպական վերջին միտումն է՝ գաստրոնոմիկ ծանոթությունների կայքեր, որտեղ մարդիկ հանդիպում են միասին ընթրելու և սեղանի շուրջ կենդանի շփման համար։ Նոր սոցկայքերի պաշտամունքը ոչ թե սերն է, լուսանկարները կամ գրառումները, այլ սնունդը և զրույցները։
Սնունդ՝ ահա թե ինչն է միավորում վիրտուալ անծանոթների նոր սերնդին։ Եթե նախկինում համացանցային հանդիպումներն ավելի շատ նման էին արկածների տենչի և հետևում էին ավելի շատ շահադիտական նպատակներ, ինչպես, օրինակ, հաջող ամուսնություն, ապա այժմ մարդիկ հանդիպում են սնվելու և զրուցելու համար։
Մարդիկ պատրաստում են և պատմում իրենց մասին՝ չսպասելով, որ որևէ մեկը կսիրահարվի իրենց առաջին հայացքից կամ առաջին ուտեստից։
Sixdinnerslater.com-ը գուրմանների միակ սոցիալական կայքը չէ, ովքեր նոր ընկերներ են փնտրում։ Այլ ռեսուրսներն ընթրիքներ են առաջարկում տղամարդկանց, կանանց ընկերակցությամբ, որոշակի մասնագետների, դերասանների, գործարարների հետ։
Գրանցվելով կայքում՝ դուք սպասում եք ընթրիքի հրավերի, որտեղ ձեզ սպասում է ծանոթություն տանտիրոջ և 4 հյուրերի հետ։ Հաջորդ անգամ դուք եք հրավիրող կողմը, և ձեր հյուրերը կլինեն նախկին հրավիրողը և 4 նոր հյուրեր։ Այնուհետև այդ 4 հյուրերը հրավիրում են ձեզ։ Այդպիսով, 6 ընթրիք անց դուք կունենաք 25 նոր ընկեր, որոնք սիրում են համեղ սնվել։ Այդքան նոր ընկերների համեստ արժեքը 75 ֆունտ է։