Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն աշխարհի մի մայրցամաքից մյուսն է հասել՝ իր սիրած ֆրանսիական ջեմը պատրաստողի հետ ծանոթանալու համար, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին։
Ֆրանսիական Էլզաս շրջան կատարած ուղևորության ընթացքում դերասանը ծանոթացել է «Ջեմ Ֆեյրի» մրգային ջեմերի հեղինակ, 53-ամյա Կրիստին Ֆերբերի հետ։
Իր ավագ որդու՝ 11-ամյա Մեդոքսի հետ Ֆրանսիա մեկնած Փիթը ոչ միայն իր սիրած ջեմի հսկայական քանակությամբ պատվեր է տվել Ֆերբերին, այլ նաև խնդրել է նրան կիսվել, թե որն է նրա արտադրանքի յուրահատուկ համի գաղտնիքը։ Ֆերբերն ու Փիթը մի քանի ժամ են անցկացրել կնոջ խանութում, որտեղ, ջեմից բացի, դերասանն այլ համեղ աղնդեր էլ է փորձել։
Փիթի մտերիմներից մեկը պատմել է, որ նա անչափ ուշադիր է այն մթերքի նկատմամբ, որն օգտագործում է։ Աղբյուրը նաև չի բացառել, որ շուտով Փիթն ու իր կինը՝ Անջելինա Ջոլին, ջեմի արտադրություն կսկսեն։