Ֆլորիդա նահանգի բնակավայրերից մեկի միջնակարգ դպրոցում անգլերենի ուսուցչուհի 26-ամյա Օլիվիա Սփրաուերն ազատվել է աշխատանքից՝ լողազգեստով ֆոտոշարքում նկարվելու պատճառով։ Այս մասին գրում է Huffington Post-ը։
Պարզվում է՝ ուսուցչուհին դպրոցում աշխատելուն զուգահեռ եղել է նաև հաջողակ մոդել։
Սփրաուերի խոսքերով՝ ինքը կշարունակի մոդելի իր կարիերան՝ դպրոցի տնօրինության տհաճ որոշումից հետո։